Ազգերի լիգայի 3-րդ տեղի համար խաղում Իտալիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Բելգիային:
Իտալիայի հավաքականի ավագի թևկապը կրել է դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման:
ՊՍԺ-ի 22-ամյա դարպասապահը դարձել է Իտալիայի ազգային թիմի ամենաերիտասարդ ավագը Ջաննի Ռիվերայի ժամանակներից ի վեր: Ռիվերան 1965 թվականի ապրիլի 8-ին Լեհաստանի դեմ կայացած խաղում եղել է իտալացիների ավագը՝ 21 տարեկանում: