Իտալական Ա սերիայի 21-րդ տուրում Հռոմի առաջատար թիմերի՝ «Ռոմայի» և «Լացիոյի» դիմակայությունն էր: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:
Խաղի 26-րդ րոպեին Ջեկոն բացել է հաշիվը:
34-րդ րոպեին գրանցվել է տրամաբանության հետ աղերս չունեցող, զարմանալի գոլ։ Խառնաշփոթ իրավիճակում գնդակը հայտնվել է տանտերերի դարպասում:
Հանդիպման մնացած ժամանակահատվածում գոլ չի գրանցվել:
Հանդիպմանը հայտավորված չէր վնասվածքից դեռ չապաքինված Հենրիխ Մխիթարյանը:
«Լացիոն» և «Ռոման» մրցաշարային աղյուսակում «հարևաններ» են: «Արծիվները» 46 միավորով 4-րդն են, «գայլերը»՝ 39 միավորով 5-րդը: