Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է «Բարսելոնայից» հեռանալու մասին.
«Կումանն իմ հեռանալու մասին հայտնեց 40 վայրկյանում: Լեգենդներին այդպես հրաժեշտ չեն տալիս: Նա այնքան կամքի ուժ չունեցավ, որպեսզի հստակ ասի՝ ում ես պետք չէ՝ անձամբ իրե՞ն, թե՞ ակումբին: Այդ ժամանակ շատ դժվար էր հեռանալն այն ամենից հետո, ինչ ես արել էի ակումբի համար:
Մեսսին այդ ժամանակ հայտնեց, որ ցանկանում է հեռանալ, իսկ ես այդ տարի տեղափոխվեցի Մադրիդ: Մեր ընտանիքների համար սարսափելի ժամանակներ էին»,- Սուարեսի խոսքերն է փոխանցում Marca-ն: