ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հայտնել է, որ իր խաղընկեր Նեյմարին հիմար է անվանել։
«Այո, Լիգա 1-ի 8-րդ տուրի՝ «Մոնպելիեի» դեմ խաղում ես նրան հիմար եմ անվանել։ Ֆուտբոլում այդպիսի դեպքեր պատահում են։
Խաղից հետո մենք ամեն ինչ քննարկել ենք։ Դա առաջին անգամը չէր, իմ և Նեյմարի միջև բազմաթիվ անգամ է նման բան տեղի ունեցել։
Ես նրա նկատմամբ թշնամանք չունեմ։ Նեյմարը հրաշաալի մարդ և հրաշալի ֆուտբոլիստ է»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Footmercato-ն։