«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է «Բարսելոնայից» իր հեռանալու մասին.
«Ո՞վ է պատասխանատվություն կրում իմ հեռանալու համար. մասնակցել են բոլորը: Ինչ վերաբերում է մարզչին, ապա ես կարծում եմ՝ նա իրեն այլ կերպ կպահեր, եթե ունենար բնավորություն և հեղինակություն: Եթե նա ինձ ասեր, որ հույսեր չի կապում ինձ հետ և ինձ հետ անձնական զրույցում նշեր կոնկրետ պատճառները, ապա լավ …
Բայց նա ինձ չէր ասում, որ ես իր պլանների մեջ չեմ մտնում: Իսկ երբ ես արդեն համաձայնեցնում եմ պայմանագիրս «Ատլետիկոյի» հետ և խզում եմ պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, նա գաիս ու ասում է, որ կիրակի օրը ինձ կընդգրկի «Վիլյառեալի» հետ խաղի հայտացուցակում, եթե գործարքը խափանվի: Ինչպե՞ս. ես չեմ մտնում քո պլանների մեջ, իսկ դու ինձ ընդգրկում ես հայտացուցակո՞ւմ;
Նա ինձ ուղարկում էր մարզվելու 3-րդ և 4-րդ խաղադաշտերում ու ինձ հետ այնպես էր վարվում, կարծես ես 15 տարեկան եմ: Դա ինձ շատ էր ցավեցնում: Նման անհարգալից վերաբերմունքի պատճառով ես տուն էի վերադառնում արցունքն աչքերիս:
Ես ոչ մի անգամ նրա հանդեպ անհարգալից չեմ գտնվել: Չնայած ամեն ինչին, ես մարզվել եմ՝ դժգոհություն ցույց չտալով: Քանի որ ես պրոֆեսիոնալ եմ: Ես լավագույն որոշումն էի փնտրում:
Ես ասացի, որ այս իրավիճակին մասնակցել են բոլորը, քանի որ Բարտոմեուն բոլորին պատմում էր, որ Սուարեսը վատ ազդեցություն է ունենում հանդերձարանում, սա է անում, նա է անում: Ես նրա խոսքերի մասին իմացա Կումանի զանգից մեկ շաբաթ առաջ: Այդ ամենն ինձ ցավ էր պատճառում»,- ասել է Սուարեսը: