«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Իսպանիայի առաջնության հերթական տուրի խաղից առաջ խոսել է այն մարդկանց մասին, ովքեր քննադատում են իր ու իր մարզչական շտաբի աշխատանքը.
«Ես հոգնել եմ իմ աշխատանքը պաշտպանելուց: Մենք կարևոր բաներ ենք արել ու ընդունել ենք ակումբի կողմից փոփոխությունները: Կան մարդիկ, ովքեր մտածում են հարգանքի բացակայության կամ այն մասին, որ ակումբին ժամանակ է անհրաժեշտ:
Այո, ես մի օր կցանկանայի հայտարարությամբ հանդես գալ ու ասել այն, ինչ մտածում եմ»,- Կումանի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
Սեպտեմբերի 29-ին «Բարսելոնան» 0-3 հաշվով պարտվեց «Բենֆիկային»: Հաղորդվում էր, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը որոշել է պաշտոնանկ անել Կումանին: Աղբյուրի փոխանցմամբ, կապտանռնագույնները Կումանի հեռացման մասին կհայտարարեն «Ատլետիկոյի» հետ խաղից հետո, որը կկայանա հոկտեմբերի 2-ին: