«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բենֆիկայի» հետ խաղում կրած պարտությունից հետո (0-3) պատասխանել է թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հնարավոր պաշտոնանկության մասին հարցին.
«Չեմ կարող խոսել Կումանի մասին, ես չէ, որ պետք է այդ մասին խոսել: Չեմ կարծում, թե մարզչի փոփոխությունը կարող է ինչ-որ բան լուծել: Մենք բոլորս փորձում ենք, քրտնաջան աշխատում ենք մարզումների ժամանակ, փորձում եմ ամեն ինչ ներդնել խաղադաշտում, բայց այսօր մեր օրը չէր. դա ակնհայտ է»,- դե Յոնգի խոսքերն է փոխանցում Goal-ը:
«Բարսելոնան» երկու խաղից հետո ոչ մի միավոր չի վաստակել ու E խմբի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականն է զբաղեցնում: «Բենֆիկան» 4 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը «Բավարիան» է՝ 6 միավորով: Երրորդ տեղում է Կիևի «Դինամոն» է՝ 1 միավորով: