«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը զարմանք է հայտնել, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում «Մանչեսթեր Սիթիի» տուգանային հարվածից առաջ պառկել է ֆուտբոլիստներից կազմված պատի ետևում:
ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին», իսկ փարիզցիների կազմում իր առաջին գոլը խփեց Մեսսին: Արգենտինացին դրվագներից մեկում պառկել է պատի հետևում, որպեսզի թույլ չտա անգլիական թիմին գոլ խփել ներքևից կատարած տուգանային հարվածով:
«Երբ Մաուրիսիո Պոչետինոն խնդրեց Մեսսիին դա անել մարզումների ժամանակ, ինչ որ մեկը պետք է ասեր. «Ոչ, ոչ, ոչ, ոչ, Լեո Մեսսիի հետ դա չի պատահի»:
Դու չես կարող դա անել. դա անհարգալից վերաբերմունք է Մեսսիի նկատմամբ, ես դա թույլ չէի տա: Եթե ես լինեի այս թիմում, ես կասեի. «Ոչ, ես կպառկեմ քո փոխարեն»:
Ես թույլ չէի տա, որ նա այդպես պառկեր: Ես չեմ կարող տեսնել այդ ամենը: Մեսսին չպետք է կեղտոտի մարզապիկը: Դա այն չէ, ինչ անում է Մեսսին», — Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
























































