«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է այն լուրերը, թե կիսապաշտպան Բերնարդո Սիլվան կարող է հեռանալ մանչեսթերյան ակումբից:
«Բերնարդո Սիլվան բացառիկ խաղացող է: Եթե, ի վերջո, նա ցանկանա հեռանալ, միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ այն ակումբը, որը գնում է Բերնարդոյին, կստանա աշխարհի լավագույն խաղացողներից մեկին»,-Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Սիլվան անգլիական թիմում է 2017 թվականից: