«Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է մադրիդյան ակումբում տեսնել «Սպորտինգի» ֆուտբոլիստ Պեդրո Գոնսալվեսին, հաղորդում է Fichajes- ը:
23-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը որոշիչ դեր խաղաց անցած մրցաշրջանում լիսաբոնյան ակումբի լիգայի հաղթանակի գործում և ընթացիկ մրցաշրջանում հինգ խաղում դարձել է չորս գոլի հեղինակ:
Աղբյուրի համաձայն, Սիմեոնեն կարծում է, որ Պեդրոն հիանալի ամրապնդում կլինի իր թիմի համար:
Այս տարվա սկզբին հաղորդվում էր, որ Պեդրոյի նկատմամբ հետաքրքրություն կա եվրոպական այլ բարձրակարգ ակումբներիի կողմից: