«Չելսիի» հարձակվող Տիմո Վերները կարող էր հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում»:
2020 -ի ամռանը լոնդոնյան ակումբ տեղափոխվելուց առաջ գերմանացի հարձակվողը դիտարկում էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու տարբերակը:
Վերները տեղեկացրել էր իր գործակալին, որ ցանկանում է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն Տիմոն «կարմիր սատանաների» հիմնական տրանսֆերային նպատակը չէր, ուստի տեղափոխվեց «Չելսի»: