Թենիսի Լեյվերի գավաթի խաղարկությունում շարունակում է փայլել Եվրոպայի հավաքականը:
Խաղային երկրորդ օրվանից հետո եվրոպացիները հաղթում են 10-1 հաշվով: Հիշեցնենք, որ խաղային առաջին օրը հաղթանակի համար ստանում են 1, երկրորդ օրը՝ 2, երրորդ օրը՝ 3 միավոր: Այսօր խաղային երրորդ օրն է:
Հիշենցնենք, որ Եվրոպայի հավաքականում հանդես են գալիս Բերետինին, Զվերևը, Ցիցիպասը, Ռուբլյովը, Մեդվեդևն ու Ռուդը, իսկ աշխարհի հավաքականում՝ Շվարցմանը, Օպելկան, Կիրյոսը, Օժե-Ալյասիմը, Իզներն ու Շապովալովը: