«Ինտերի» կիսապաշտպան Խոակին Կորեան գրեթե ամբողջությամբ ապաքինվել է վնասվածքից: Այս մասին հաղորդում է Gazzetta dello Sport-ը:
Հավանականություն կա, որ ֆուտբոլիստը կմասնակցի Ա Սերիայի՝ շաբաթ օրը կայանալիք «Ատալանտայի» դեմ խաղին:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: