«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի մասին, որն այս ամառ տեղափոխվեց ՊՍԺ.
«Նախորդ տարի նա իր ներդրումն ունեցավ 50 գոլում՝ խփելով 30 գնդակ ու դառնալով 20 գոլային փոխանցման հեղինակ: Մեսսին օրինակ էր մյուսների համար:
Գավաթում տարած հաղթանակից հետո Մեսսիից, որը շատ ավելի կարևոր տիտղոսներ էր նվաճել,քան Իսպանիայի Գավաթը, երևում էր, թե դա որքան բան է իր համար նշանակում:
Լեոն տեսնում էր «Բարսելոնայի» ապագան՝ նայելով երիտասարդ խաղացողներին, ովքեր հայտնվում էին թիմում: Բոլոր այդ տղաները ցանկանում էին լուսանկարվել նրա հետ, ես երբեք նման բան չէի տեսել:
Ահա, թե որքան մեծ կարևորություն ուներ նա և մինչև հիմա ունի: Ամբողջ քաղաքի համար նրա հեռանալու մասին նորությունը շոկային էր»,- ասել է Կումանը: