Հեղինակավոր Whoscored կայքն Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի «Բարսելոնա»-«Վալենսիա» խաղից հետո իր գնահատականներն է տվել թիմերի ֆուտբոլիստներին:
Հիշեցնենք՝ կատալոնական թիմը սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտություն է կրել՝ չեմպիոնական մրցավազքում կարևոր միավորներ կորցնելով:
Հատկանշական է, որ կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսին բավականին բարձր՝ 7.9 գնահատականն է ստացել: «Բարսելոնայի» կազմում երկրրոդ ամենաբարձր գնահատականը ստացել է թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը (7.7), որն աչքի ընկավ մի շարք փայլուն սեյվերով:
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Վալենսիայի» հարձակվող Մաքսի Գոմեսը, որը դուբլի հեղինակ դարձավ «Բարսելոնյաի» հետ խաղում ու հաղթանակ պարգևեց իր թիմին: Առաջին կեսում Գոմեսը նաև վրիպել էր 11-մետրանոցից: