Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ուժեղացնել իր կազմը «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Ռիկի Պուչով։
Ինչպես հայտնում է Fichajes-ը, կատալոնացիները մտադիր են ազատվել կիսապաշտպանից: Իսպանացի ֆուտբոլիստի հիմնական հավակնորդը Լոնդոնի «Արսենալն» է:
Հնարավոր տրանսֆերի ֆինանսական մանրամասներ չեն բացահայտվում: Ըստ ԶԼՄ-ների` «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է ֆուտբոլիստի վաճառքից ստանալ առնվազն 20 մլն եվրո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ լոնդոնյան թիմի կիսապաշտպան Բուկայո Սական կարող է լքել ակումբը։ Մանրամասներն՝ այստեղ։
























































