«Արսենալի» կիսապաշտպան Բուկայո Սական կարող է կարիերան շարունակել այլ ակումբում, հայտնում է Calciomercato-ն:
Աղբյուրի համաձայն, 20-ամյա անգլիացու տրանսֆերին հավակնում են Մադրիդի «Աթլետիկոն» և «Յուվենտուսը»:
Նախորդ մրցաշրջանում Սական անցկացրել է 46 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվեն» մտադիր է հաջորդ ամառ մադրիդյան ակումբից գնել Ալվարո Մորատայի տրանսֆերային իրավունքները: Մանրամասներն՝ այստեղ։