Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է իր հաճախորդներ Մաթեյս դե Լիխտի («Յուվենտուս») և Ալեսիո Ռոմանյոլիի («Միլան») ապագան.
«Նրանք Եվրոպայի ուժեղագույն պաշտպաններից են: Դե Լիխտը գործող պայմանագիր ունի, իսկ Ռոմանյոլիի պայմանագիրն ավարտվում է հաջորդ տարի:
Արդյոք հաջորդ տարի այս ֆուտբոլիստները կարո՞ղ են խաղալ «Յուվենտուսում». այո, բայց պետք չէ շտապել: Դե Լիխտը մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Թուրինից, այդպիսին է շուկան»,- Ռայոլայի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոմանյոլիի ծառայություններով, բացի «Յուվենտուսից», հետաքրքրված է նաև «Լացիոն»: Անձամբ ֆուտբոլիստը կարիերան Հռոմում շարունակելու ցանկություն էր հայտնել, քանի որ մանկուց եղել է «Լացիոյի» երկրպագու, բայց նրա գործակալ Մինո Ռայոլան հակված է Թուրինի տարբերակին: