Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Ամստերդամի «Այաքսը» հյուրընկալվելիս մրցեց պորտուգալական «Սպորտինգի» հետ և 5-1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ:
«Այաքսի» կազմում պոկեր է ձևակերպել Սեբաստյեն Ալերը՝ գոլեր հեղինակելով հանդիպման 2-րդ, 9-րդ, 51-րդ և 63-րդ րոպեներին: Եվս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Սթիվեն Բերգյոսը՝ աչքի ընկնելով հանդիպման 39-րդ րոպեին:«Սպորտինգի» կազմում հեղինակության գնդակը խփել է Պաուլինյոն՝ 33-րդ րոպեին:
Հիշեցնենք՝ այս խմբի մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիան» Թուրքիայում ավելի վաղ 2-1 հաշվով հաղթանակ էր տարել «Բեշիքթաշի» նկատմամբ: