Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Բեշիքթաշի» հետ խաղում (2-1):
Սա նորվեգացու 66-րդ գոլն էր «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 66 խաղում:
Բացի դա, 21-ամյա ֆւոտբոլիստը գոլի հեղինակ է դարձել 6-րդ խաղում անընդմեջ՝ հաշվի առնելով թե՛ Նորվեգիայի հավաքականում և թե՛ դորտմունդյան ակումբում ելույթները: Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 10 խաղում Հոլանդը 14 անգամ աչքի է ընկել խփած գնդակով:
Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային առհասարակ, ապա Հոլանդը եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարում անցկացրել է 17 հանդիպում և դարձել 21 գոլի հեղինակ:
Эрлинг Холанн 🤯
🔥 21 гол в 17 матчах #ЛигаЧемпионов
⚫️🟡 66 голов в 66 матчах за “Боруссию” pic.twitter.com/35aX0FkP3K— УЕФА (@UEFAcom_ru) September 15, 2021