ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր հայտնիության մասին:
«Երբ դուրս եմ գալիս, մի ամբողջ բազմություն է ինձ սպասում:
Չեմ կարողանում գնալ սուպերմարկետ: Եթե մոռացել եմ պանիրը գնել, ապա չեմ կարող ևս մեկ անգամ դուրս գալ տանից: Սուպերմարկետը պետք է փակել, եթե ինչ-որ բան հնարավոր լինի գնել…:
Երբ ցանկանում եմ զբոսնել և պաղպաղակ ուտել, ապա վերջինը չեմ հասցնում անել, քանի որ արդեն շուրջ մարդիկ են, ովքեր ցանկանում են լուսանկարվել ինձ հետ:
Հասկանում եմ իրավիճակը: Ինքս ցանկացել եմ այսպիսի կյանք: Դժվար է այս ամենը յուրաքանչյուր օր ապրել, բայց ես եմ սա ընտրել»,- ֆրանսիացու խոսքն է մեջբերել France 2-ը: