Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Լիդսին» ու հաղթեց 3-0 հաշվով:
Առաջին խաղակեսում հաշիվը բացեց Մուհամեդ Սալահը, իսկ երկրորդ խաղակեսում աչքի ընկան Ֆաբինյոնու Մանեն: Տանտերերը խաղն ավարտեցին 10 ֆուտբոլիստով. 60-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց փոխարինման մտած Պասկալ Ստրուիկը:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» միավորների քանակը հասցրեց 10-ի ու հավասարվեց առաջատար մանչեսթերյան ակումբներին: «Լիդսը» 2 միավորով մնաց 17-րդ տեղում: