Գերմանիայի Բունդեսլիգայի 19-րդ տուրի բացման խաղում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել էր «Քյոլնին»։
Առաջին իսկ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ․ Սանչոյի փոխանցումը եզրափակեց Գերեյրուն։ 29-րդ րոպեին Հյումելսը երկար փոխանցումով մրցակցի դարպասապահի դեմ մեն-մենակ դուրս բերեց Ռոյսին։ Վերջինս հաշիվը դարձրեց 2-0։ Երկրորդ խաղակեսի երկրորդ րոպեին Սանչոն հաշիվը դարձրեց խոշոր՝ 3-0։
64-րդ րոպեին Ուտը կրճատեց հաշվի տարբերությունը՝ 1։3, բայց միայն այդքանը։ 65-րդ րոպեին փոխարինման մտավ Էրլինգ Հալանդը։ Ընդամենը 13 րոպե անց Հալանդը հաշիվը դարձրեց խոշոր՝ 4։1։ 87-րդ րոպեին Հալանդը դուբլ ձևակերպեց՝ 5։1։ Նորվեգացին 2 խաղում խփել է 5 գնդակ։
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» միավորները քանակը հասցրեց 36-ի ու հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Բավարիային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել։ «Քյոլնը» 20 միավորով մնաց 13-րդ հորիզոնականում։