«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է «Նյուքասլի» դեմ խաղում Կրիշտիանու Ռոնալդուի նորամուտի մասին։
«Այս խաղից շատ ակնկալիքներ կային։ Դրանք բոլորն արդարացան։ Ուրախ եմ Ռոնալդուի համար, նա ակումբի պատմությունն է։ Նա վերադարձավ ՄՅՈՒ, որովհետև սիրում է այս թիմը»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում TuttoMercato-ն։
Ռոնալդուն նորամուտի խաղում դուբլի հեղինակ դարձավ, իսկ ՄՅՈՒ-ն հաղթեց 4-1 հաշվով։
























































