ԱՊԼ 4-րդ տուրում «Չելսին» ընդունել էր «Ասթոն Վիլային» ու 3-0 հաշվով հաղթանակ տարավ։
15-րդ րոպեին Կովաչիչի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Ռոմելու Լուկակուն։ Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 49-րդ րոպեին, աչքի ընկավ հենց Կովաչիչի՝ հաշիվը դարձնելով 2-0: Խաղի վերջակետը դրեց Լուկակուն՝ մրցակցի դարպասը գրավելով հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին։
«Չելսին»՝ վաստակած 10 միավորով հավասարվեց առաջատար ՄՅՈՒ-ին։
























































