VBET ՀՊԼ-ի 6-րդ տուրում «Արարատը» Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունել էր «Ալաշկերտին»։ Վարդան Բիչախչյանի սաները կամային հաղթանակի հասան 3-2 հաշվով:
Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Ալեքսանդր Գլիշիչը։ Երկու րոպե անց, սակայն, արարատցիների հարձակվող Սերժ Դեբլեն հավասարեցրեց հաշիվը` դառնալով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ։ Րոպեներ անց Մալաքյանի գեղեցիկ փոխանցումը կրկին եզրափակեց Սերժ Դեբլեն:
70-րդ րոպեին խաղի հերոս Սերժ Դեբլեն խախտեց խաղի կանոնները Տարոն Ոսկանյանի նկատմամբ և հեռացվեց խաղադաշտից: 76-րդ րոպեին Յակուբա Սիլուեն երրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը՝ 3-1: Խաղի վերջակետը դրեց «Ալաշկերտը». 11 մետրից դիպուկ էր Ժոզե Էմբալոն:
Այս հաղթանակից հետո «Արարատը» 15 միավորով «Արարատ-Արմենիայի» հետ կիսում է առաջին հորիզոնականը, սակայն Գունկոյի թիմը 1 խաղ պակաս է անցկացրել: «Ալաշկերտը» 4 խաղից հետո ունի 1 միավոր: