«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իրեն համեմատել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ․
«Եթե խոսենք խաղային որակների մասին, ապա ես նրանցից վատը չեմ։ Եթե նայենք տիտղոսներին, ապա այո, ես չեմ հաղթել Չեմպիոնների լիգայում։
Բայց ես չգիտեմ, թե դուք ինչպես եք որոշում լավագույններին։ Ես չեմ մտածում այդ մասին։ Երբ թիմը լավ է խաղում, ապա առանձին ֆուտբոլիստն էլ է աչքի ընկնում։ Մի ֆուտբոլիստը չի կարող լավը լինել, եթե իր թիմն այդպիսին չէ։
Արդյոք ես ունե՞մ «Ոսկե Գնդակի» կարիքը։ Ոչ, այդ «Ոսկե Գնդակն» ունի իմ կարիքը։ Հոգուս խորքում ես ինձ լավագույնն եմ համարում աշխարհում։ Բայց տեղին չէ մի ֆուտբոլիստին մյուսի հետ համեմատելը։
Յուրաքանչուրը խաղացել է իր սերնդում` տարբեր խաղընկերների հետ ․․․ դժվար է համեմատելը։ Կարծում եմ ` յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, և պետք է դրա հետ համակերպվի»,- ասել է Իբրահիմովիչը France Football-ին տված հարցազրույցում։