«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ժամանել է թիմի այսօրվա մարզմանը իր 200 հազար եվրո արժողությամբ Lamborghini մեքենայով:
36-ամյա ֆուտբոլիստը պատրաստվում է իր նորամուտին «Մանչեսթեր Յունայթեդում»․ պորտուգալացին երեկ անցկացրել է իր առաջին մարզումը:
Ռոնալդուն թանկարժեք մեքենաների մեծ երկրպագու է, նաև իր հավաքածուում ունի 1.6 միլիոն եվրո արժողությամբ Ferrari: