Թուրինի «Յուվենտուսը» պատրաստ է մրցակցել «Ռեալի» հետ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի համար պայքարում:
Արդեն հաջորդ ամառ «կարմիր սատանաների» ֆրանսիացի աստղը կդառնա ազատ գործակալ, ինչը նշանակում է, որ հունվարին նա կարող է բանակցություններ սկսել ցանկացած շահագրգիռ կողմի հետ:
Ինչպես հայտնում է Tuttosport-ը, «Յուվենտուսի» ղեկավարությունը ցանկանում է Պոգբային վերադարձնել Թուրին, սակայն ակումբում հասկանում են, որ գործարքն անհավանական դժվար կլինի ավարտին հասցնել:
Այս անորոշության պատճառը Պոլի` «Ռեալում» ուժերը փորձելու ցանկություն է, որտեղ հաջորդ ամառ կարող են հավաքվել ևս մի քանի համաշխարհային աստղեր, ինչպիսիք են Կիլիան Մբապեն և Էրլինգ Հոլանդը: