Երեկ ավարտվեց ԱԱ-2022 եվրոպական գոտու ընտրական փուլի 4-րդ տուրը։ Այս պահի դրությամբ միայն երեք հավաքակն ունեն 100 տոկոսանոց արդյունք։
Դանիայի և Անգլիայի հավաքականները հաղթել են իրենց բոլոր 4 հանդիպումները, իսկ Շվեդիան երեք խաղում ունի նույնքան հաղթանակ։
14 հավաքական դեռևս պարտություն չունի այս ընտրական փուլում։ Այդ հավաքականներ են Պորտուգալիան, Սերբիան, Շվեդիան, Իտալիան, Շվեյցարիան, Ֆրանսիան , Ուկրաինան, Թուրքիան, Ֆինլանդիան, Բելգիան, Դանիան, Անգլիան, Սլովակիան և իհարկե՝ Հայաստանի հավաքականը։
Ընդհանրապես ոչ մի միավոր չեն վաստակել Էստոնիայի, Իռլանդիայի, Սան Մարինոյի, Լիտվայի, Ադրբեջանի, Ջիբրալթարի և Լիխտենշտայնի հավաքականները։
Ամենաարդյունավետ թիմը Բելգիայի ընտրանին է, որը մրցակիցների դարպասն ուղարկել է 17 գնդակ։ Բելգիացիներին հաջորդում են Դանիացիները՝ 16 գոլ։ Իսկ ահա բոլորից շատ սեփական դարպասը գոլ է բաց թողել Ջիբրալթարի հավաքականը՝ 17 գոլ, իսկ էստոնացիները և մոլդովացիները՝ 15-ական գոլ։
Այս պահին ֆուտբոլիտներից լավագույն ցուցանիշն ունի Սերբիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը՝ 5 գոլ։ Նրան հաջորդում են Ռոբերտ Լևանդովսկին (Լեհաստան), Ռոմելու Լուկակուն (Բելգիա), Յիլմազն (Թուրքիա) ու Զահավին (Իսրաել), ովքեր իրենց ակտիվում ունեն 4-ական գոլ։
























































