Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը ցուցադրել է տեսանյութ ֆուտբոլի մարզումից՝ նշելով հարձակվող Կարիմ Բենզեմային:
«Կարիմ Բենզեմա, նշիր քո գտնվելու վայրը: Դարպասապահի շրջանցում ու գոլ․ դա տրված չէ հասկանալու բոլորին», — գրել է մարտիկը:
«Եղբայր, կտեսնենք», — պատասխանել է ֆուտբոլիստը: