«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը վնասվածք է ստացել։ Ավելի վաղ մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ ուրուգվայցին հնարավոր է ազդրի վնասվածք ստացած լինի, իսկ հետազոտությունն արդեն դա հաստատել է։
Ինչպես հաղորդվում է ակումբի կայքում՝ Սուարեսը ձախ ազդրի վերին հատվածի հետնամասի վնասվածք է ստացել։ Այդ պատճառով մադրիդցիները ֆուտբոլիստին բաց չեն թողնի Ուրուգվայի հավաքականի ճամբար՝ մասնակցելու ԱԱ-2022-ի որակավորման փուլի խաղերին։
Լուիս Սուարեսը բուժման ու ֆիզիոթերապիայի կուրս կանցնի, ինչպես նաև մեկ շաբաթ այլընտրանքային մարզումներ կանցկացնի։