Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հրաժարվել է տեղափովել Փարիզ:
Փարիզյան ակումբը 21-ամյա հարձակվողին տեսնում է Կիլիան Մբապեին փոխարինողի դերում. ֆրանսիացին առաջիկայում կարող է տեղափոխվել Մադրիդ:
Հոլանդն առաջիկա մրցաշրջանում «Բորուսիայում» խաղալու ցանկություն է հայտնել, իսկ հաջորդ մրցաշրջանում նորվեգացին որոշել է տեղափոխվել Մադրիդ:
ՊՍԺ-ն պատրաստ է Հոլանդի տրանսֆերի դիմաց վճարել 200 մլն եվրո: Մյուս մրցաշրջանում կակտիվանա Հոլանդի պայմանագրում առկա հրաժարագնի կետը. գումարը կկազմի 75 մլն եվրո:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 3 խաղում Հոլանդը դարձել է 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: