«Արսենալը» խոշոր հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին» ԱՊԼ-ի 3-րդ տուրում (0-5):
«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր ակտիվում նոր հաղթանակ է գրանցել Միկել Արտետայի նկատմամբ:
Հիմա Արտետան Գվարդիոլայի հետ 6 դիմակայություններից 5-ում պարտվել Է:
«Արսենալը» Արտետայի օրոք «Մանչեսթեր Սիթիին» հաղթել է ընդամենը մեկ անգամ. դա տեղի է ունեցել 2020 թվականի հուլիսի 18-ին՝ Անգլիայի Գավաթի կիսաեզրափակչում (2-0):