Իտալական Ա Սերիայի 2-րդ տուրում «Ինտերն» արտագնա խաղում 3:1 հաշվով կամային հաղթանակի հասավ «Վերոնայի» նկատմամբ:
15-րդ րոպեին տանտերերը բացեցին հաշիվը: Երկրորդ խաղակեսի սկզբում Լաուտարո Մարտինեսը հավասարեցրեց հաշիվը, իսկ հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ Կորեան հաշիվը դարձրեց 2:1, իսկ ավելացված ժամանակի վերջին րոպեին արգենտինացին նաեւ դուբլ ձևակերպեց:
Անցկացրած 2 խաղից հետո «Ինտերն» ունի 2 միավոր: