Հինգշաբթի հայտնի դարձան Եվրոպա լիգայի խմբային փուլի բոլոր մասնակիցները:
Վիճակահանությունը կկայանա ուրբաթ՝ օգոստոսի 27-ին:
Մինչև վիճակահանությունը թիմերը կբաժանվեն 4 զամբյուղի.
Զամբյուղ 1․
Լիոն (Ֆրանսիա), Նապոլի (Իտալիա), Բայեր (Գերմանիա), Զագրեբի Դինամո (Խորվաթիա), Լացիո (Իտալիա), Օլիմպիակոս (Հունաստան), Մոնակո (Ֆրանսիա), Բրագա (Պորտուգալիա):
Զամբյուղ 2․
Սելթիկ (Շոտլանդիա), Այնտրախտ (Գերմանիա), Ցրվենա Զվեզդա (Սերբիա), Լեսթեր (Անգլիա), Ռեյնջերս (Շոտլանդիա), Լոկոմոտիվ (Ռուսաստան), Գենկ (Բելգիա), ՊՍՎ (Հոլանդիա):
Զաբյուղ 3․
Մարսել (Ֆրանսիա), Լուդոգորեց (Բուլղարիա), Վեսթ Հեմ (Անգլիա), Ռեալ Սոսյեդադ (Իսպանիա), Բետիս (Իսպանիա), Ֆեներբահչե (Թուրքիա), Սպարտակ (Ռուսաստան), Սպարտա (Չեխիա):
Զամբյուղ 4․
Ռապիդ (Ավստրիա), Գալաթասարայ (Թուրքիա), Միդտյուլանդ (Դանիա), Ֆերենցվարոշ (Հունգարիա), Շտուրմ (Ավստրիա), Բրոնդբյու (Դանիա), Անտվերպեն (Բելգիա)), Լեգիա (Լեհաստան):
Թիմերը կկազմեն չորս թիմերից բաղկացած ութ խումբ: Յուրաքանչյուր խումբ կունենա մեկական թիմ յուրաքանչյուր զամբյուղից: Խմբային փուլը մեկնարկում է սեպտեմբերի 16-ին և կավարտվի դեկտեմբերի 9-ին: