ՈւԵՖԱ -ն հրապարակել է անցած մրցաշրջանի լավագույն խաղացողի անունը:
Լավագույնի կոչմանն է արժանացել «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն:
Իտալացի ֆուտբոլիստը օգնեց իր թիմին նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը `եզրափակիչում 1-0 հաշվով հաղթելով «Մանչեսթեր Սիթիին»:
Կիսապաշտպանն Իտալիայի հավաքականի կազմում դարձավ նաև Եվրոպայի առաջնության հաղթող: