Լոնդոնի «Չելսին» մտադիր է հրաժարվել թիմի դարպասապահ Կեպա Առիսաբալագայից, հաղորդում է 90min-ը:
Հաղորդվում է, որ անգլիական ակումբի ղեկավարությունը դժգոհ է դարպասապահի ցուցադրած խաղից: «Չելսին» կարող է նրան փոխարինել «Բարնլիի» դարպասապահ Նիկ Պոուպով:
27-ամյա անգլիացու համար «ազնվականները» պատրաստ են 12 միլիոն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ Առիսաբալագան «Չելսի» էր տեղափոխվել 2018-ին՝ Մադրիդի «Ատլետիկոյից»: Նա այս մրցաշրջանում մասնակցել է 31 հանդիպման և բաց է թողել 43 գոլ