«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ակումբի ղեկավարությանը խնդրել է բարձրացնել իր աշխատավարձը, հայտնում է Daily Mail-ը՝ մեջբերելով The Times-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա հարձակվողը ցանկանում է շաբաթական 400 հազար ֆունտ ստերլինգ վաստակել: Եթե «Տոտենհեմը» համաձայնի ֆուտբոլիստի պահանջներին, Քեյնը կդառնա Անգլիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Այժմ այդ ցուցանիշով առաջատարը «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն է (շաբաթական 385,000 ֆունտ ստերլինգ):
Քեյնի ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Սիթին»: Ըստ շրջանառվող լուրերի ՝ անգլիացին ինքը ցանկացել է կարիերան շարունակել այս ակումբում և պնդել է, որ «Տոտենհեմը» նրան վաճառի քաղաքաբնակներին:
Սակայն երեկ Քեյնը հայտարարություն տարածեց, որում ասաց, որ այս ամառ կմնա լոնդոնյան թիմում: