Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ ՊՍԺ-ն ձեռք կբերի «Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնի տրանսֆերը, եթե Կիլիան Մբապեն տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:
Ֆրանսիական գրանդն այլ հարձակվողի տրանսֆեր չի քննարկում: Մադրիդյան ակումբը պատրաստվում է նոր առաջարկ անել Մբապեի տրանսֆերի համար: Առաջին՝ 160 միլիոնանոց առաջարկը ՊՍԺ-ն մերժել է:
Հաղորդվում է, որ Ռիշարլիսոնն ու Նեյմարը մոտ ընկերներ են, ինչն էլ կարող է ազդեցություն ունենալ անգլիական ակումբի հարձակվողի՝ Փարիզ տեղափոխվելու հարցում:
2020/21 մրցաշրջանում բրազիլացին անցկացրած 40 խաղում դարձել է 13 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում հաղորդվում էր, որ Ռիշարլիսոնի ծառայություններով հետաքրքրված էին «Բարսելոնան» ու «Ռեալը»:
Ռիշարլիսոնը դարձել է նաև Տոկիո-2020-ի հաղթող: