«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ չի պատրաստվում մինչև պայմանագրի ավարտը (2023 թ.) լքել «Սիթին», իսկ դրանից հետո ցանկություն ունի ուժերը փորձել հավաքականների մակարդակում.
«Այո, հաջորդ քայլս կլինի հավաքականը, եթե նման հնարավորություն ընձեռվի: «Սիթիում» 7 տարվա աշխատանքից հետո ինձ դադար անհրաժեշտ կլինի, միգուցե, ինչ-որ բան սովորել այլ մարզիչներից, և, ինչու ոչ, մարզել հավաքական:
«Ես կցանկանայի հանդես գալ Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում, Ամերիկայի գավաթի խաղարկություն»,-ասել է իսպանացի մասնագետը: