«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը հայտարարել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի լքի ակումբը:
«Անհավանական էր տեսնել կիրակի օրը «Տոտենհեմի» երկրպագուների ընդունելությունը և կարդալ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ստացած աջակցության հաղորդագրությունները:
Այս ամառ ես կմնամ «Տոտենհեմում» և 100% կենտրոնացած կլինեմ թիմի հաջողության հասնելու վրա», — Twitter-ում գրել է Քեյնը:
It was incredible to see the reception from the Spurs fans on Sunday and to read some of the messages of support I’ve had in the last few weeks. 👏⚽
I will be staying at Tottenham this summer and will be 100% focused on helping the team achieve success. #COYS pic.twitter.com/uTN78tHlk1
— Harry Kane (@HKane) August 25, 2021