Ավստրիական Գրաց քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Թինա Կարապետյան/Սիմոն Սենեկալ զույգը հաղթահարել է որակավորման փուլի արգելքը:
Հայաստանի ներկայացուցիչները վաստակել են 61,25 միավոր և զբաղեցրել են 19-րդ հորիզոնականը: Նշենք, որ ազատ ծրագրի ուղեգիր է վաստակել 20 զույգ:
Հիշեցնենք, որ մեր մյուս ներկայացուցիչը՝ Սլավիկ Սարգսյանը նույնպես անցել է որակավորման փուլը՝ մտնելով 24 լավագույնների մեջ և իրավունք է ստացել մասնակցելու ազատ ծրագրին։