«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը չի վերադառնա Մադրիդի «Ատլետիկո»։ Այս մասին հաղորդում է El Chiringuito-ն։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ ֆուտբոլիստի՝ Մադրիդ վերադարձը քիչ հավանական է։
Հարցը նրանում է, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը Գրիզմանի համար այնպիսի գումար է ուզում, որը «Ատլետիկոն» պատրաստ չէ վճարել։ Բայց մադրիդցիները կարող են գործարքի մեջ ներառել ֆուտբոլիստներից մեկին գինը նվազեցնելու համար։
Գրիզմանը «Բարսելոնայի» գույները պաշտպանում է 2019 թվականից, իսկ դրանից առաջ 2014-ից սկսած խաղացել է «Ատլետիկոյում»։