«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Էրլինգ Հոլանդի` լիվերպուլյան թիմ տեղափոխության մասին լուրերը:
«Արդյո՞ք նա կատաղում է, երբ թիմը վրիպում է: Եթե թիմը վրիպում է, նշանակում է, որ գրոհում ինչ-որ բան սխալ է: Նա պետք է այս մասին մտածի նաև նման իրավիճակներում: Բայց նա դեռ շատ երիտասարդ է, Էրլինգը դեռ զարգանալու տեղ ունի:
Նրա մասին վաղ թե ուշ մեծ ակումբները կխոսեն: Չգիտեմ, արդյոք դա կլինի հաջորդ տարի, բայց այդ ժամանակ դորտմունդյան ակումբը ստիպված կլինի նրան պահել ամբողջ ուժով:
«Լիվերպուլի» հետաքրքրությո՞ւնը: Նա պարզապես շատ սիրելի խաղացող է: Նա կհամապատասխանի մեծ թիմերին», — Կլոպին է մեջբերում Bild-ը:
Հիշեցնենք, որ Հոլանդը Դորտմունդի «Բորուսիա» է տեղափոխվել «Ռեդ Բուլ Զալցբուրգից» 2020 թվականի հունվարին: