Եգիպտոսի ֆուտբոլային ասոցիացիան իր պաշտոնական կայքում հայտարարությամբ է հանդես եկել, որում հայտնել է, որ «Լիվերպուլը» հրաժարվել է հարձակվող Մոհամեդ Սալահին բաց թողնել հավաքական՝ ԱԱ-2022-ի ընտրական փուլի խաղերին․
«Մենք նամակ ենք ստացել «Լիվերպուլից», որում ակումբը ներողություն է խնդրում, քանի որ չի կարող Սալահին բաց թողնել ազգային թիմ՝ մասնակցելու Անգոլայի և Գաբոնի հետ խաղերին։ Պատճառն այն է, որ Անգլիայում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար կիրառվում են այնպիսի քայլեր, որոնց արդյունքում մի շարք երկրների ֆուտբոլիստներ Անգլիա վերադառնալուց հետո ստիպված պետք է լինեն պարտադիր կարանտինի մեջ լինել։
«Լիվերպուլն» ընդգծում է, որ ֆուտբոլիստները, ովքեր նախկինում արդեն կարանտինի մեջ են եղել, դրանից տուժել են ֆիզիկապես։ Հատկանշական է, որ «Լիվերպուլն» իր մյուս լեգիոներների հանդեպ էլ նույն դիրքորոշումն է ցուցաբերել»,- ասվում է հայտարարության մեջ։