Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է Ցինցինատիի մրցաշարից հետո թարմացված վարկանշային աղյուսակը:
Առաջին եռյակը մնացել է անփոփոխ՝ առաջատարը սերբ Նովակ Ջոկովիչն է, երկրորդը ՝ ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը, երրորդը՝ հույն Ստեֆանոս Ցիցիպասը: Գերմանացի թենիսիստ Ալեքսանդր Զվերևը, ով Ցինցինատիի մրցաշարի եզրափակչում (6: 2, 6: 3) հաղթեց ռուսաստանցի Անդրեյ Ռուբլևին, բարձրացավ չորրորդ տեղ՝ առաջ անցնելով իսպանացի Ռաֆայել Նադալից:
Օգոստոսի 23 -ի դրությամբ ATP վարկանիշային աղյուսակը.
1: Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 11,113 միավոր:
2 (2): Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) – 9980:
3 (3): Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) – 8350:
4 (5): Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) – 8240:
5 (4): Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 7815:
6 (6): Դոմինիկ Տիմ (Ավստրիա) – 6995:
7 (7): Անդրեյ Ռուբլև (Ռուսաստան) – 6400
8 (8): Մատեո Բերետինի (Իտալիա) – 5533:
9 (9): Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 4125:
10 (10): Դենիս Շապովալով (Կանադա) – 3580: