«Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգը կարող է լքել ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ըստ աղբյուրի, 18-ամյա ֆրանսիացին մտադիր չէ երկարաժամկետ պայմանագիր կնքել, ուստի ակումբը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին: Ակումբը ցանկանում է 35 միլիոն եվրո ստանալ կիսապաշտպանի համար:
Կամավինգի ներկայիս համաձայնագիրը գործում է մինչև 2022 թվականը: