«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն գոլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 2-րդ տուրի՝ «Բարնլիի» հետ խաղում (2-0)։
Այս գոլը սենեգալուց համար դարձել է 50-րդը «Էնֆիլդում»՝ ԱՊԼ-ի շրջանակում։ Դրա համար Մանեից 84 խաղ է պահանջվել։
Մինչև Մանեն ԱՊԼ-ի շրջանակում «Էնֆիլդում» 50 գոլ էին խփել «Լիվերպուլի» 4 ֆուտբոլիստներ՝ Ռոբի Ֆաուլերը, Սթիվեն Ջերարդը, Մայքլ Օուենը և Մոհամեդ Սալահը։