Թենիսի Մասթերս շարքի Ցինցինատիի մրցաշարի տղամարդկանց պայքարի կիսաեզրափակչի մասնակիցները հայտնի են:
Քառորդ եզրափակչում Անդրեյ Ռուբլյովը 3 սեթում՝ 6-2, 3-6, 6-3 հաշվով պարտության մատնեց Բենուա Պերին:
Դանիիլ Մեդվեդևը 2 սեթում՝ 6-1, 6-1 հաշվով ոչ մի շանս չտվեց Պաբլո Կարենյո-Բուստային:
Ստեֆանոս Ցիցիպասը 3 սեթում՝ 6-2, 5-7, 6-1 հաղթեց Ֆելիքս Օժե-Ալյասիմին:
Ալեքսանդր Զվերևը 6-1, 6-3 հաշվով առավելության հասավ Կասպեր Ռուդի նկատմամբ:
Եզրափակչի ուղեգրերը կխաղարկեն Մեդվեդևն ու Ռուբլյովը, Զվերևն ու Ցիցիպասը: